• Description slide 1

  • ArPharm

  • ArPharm

  • ArPharm

Copyright 2017 - ArPharm

      Արֆարմացիա ընկերությունը ավելի քան 90 տարվա պատմություն ունի: Ընկերությունը իրավահաջորդն է հանրապետության դեղատների Գլխավոր վարչության, որը ստեղծվել է անցյալ դարի քսանական թվականներին որպես առողջապահության կոմիսարիատի դեղագործության դեպարտամենտ, դեղերի ներմուծումը, արտադրությունը, բաշխումը, ինչպես նաև առևտրային ու հիվանդանոցային դեղատների համակարգը կառավարելու նպատակով:

       Շուրջ 70 տարի ղեկավարելով դեղագործության ոլորտը դեղատների Գլխավոր վարչությունը մի քանի անշուք դեղատներից վերաստեղծել էր կուռ համակարգ, որը բազմիցս լավագույնն է ճանաչվել ԽՍՀՄում իր որակյալ ու արդյունավետ աշխատանքով: Այդ համակարգը լավ հիմք ծառայեց որպեսզի դեղագործության ոլորտը սեփականաշնորհման փուլում`90-ականներին ճկուն ու անցնցում անցում կատարի դեպի մասնավոր տնտեսություն:

       Հայաստանի դեղատների Գլխավոր վարչության և Դեղագործների գիտական ընկերության նախաձեռնությամբ հանրապետությունում երկու անգամ անցկացվել են ԽՍՀՄ դեղագործական ընկերության համագումարներ, որոնց մասնակցել են խորհրդային տարածքում դեղագործության բնագավառի խոշորագույն ներկայացուցիչները. Գիտնականներ,կազմակերպիչներ,տարբեր դպրոցների ներկայացուցիչներ,որոնք այցելելով Հայաստան գնահատեցին մեր դեղագործության ոլորտի զարգացումը (գիտահետազոտական կենտրոններ, ուսումնական օջախներ, արդյունաբերություն, դեղատնային համակարգ և այլն):

     Անցյալ դարի վերջերին, դեռևս խորհրդային կարգերի օրոք դեղատների Գլխավոր վարչությունը վերաձևավորվեց Արմֆարմացիա պետական ընկերության, որը շարունակելով իրավանախորդի գործառույթները իրականացնում էր դեղատնային համակարգի զարգացումը, ապրանքային և նյութատեխնիկական ապահովումը, վարչական ու ֆինանսական կառավարումը, նորմատիվային փաստաթղթերի ու ակտերի մշակումը, կադրերի վերապատրաստումը և որակավորման բարձրացումը, կարգերի տրամադրումը, խորհրդատվական օգնությունը բժիշկներին և դեղագործներին և այլն:

     Արմֆարմացիա ընկերությունը կարևոր դեր է խաղացել նաև Հայաստանի անկախության առաջին տարիներին, երբ մեր երկիրը պատերազմի մեջ էր և փլվել էին բոլոր ուղղահայաց տնտեսական կապերը, իսկ հորիզոնական կապերը դեռևս չէին հաստատվել, դեռևս չէին ստեղծվել մասնավոր ընկերություններ:այդ տարիներին մեր երկրում, ի տարբերություն մեր հարևանների դեղերի մատակարարման գծով թերացումներ չեղան, անգամ մեր ընկերությունը բազմիցս օգնել է նրանց:

     Արմֆարմացիա ընկերությունը մասնավորեցվել է 1998 թվականին և վերանվանվել  Արֆարմացիա փբը:

      Արֆարմացիա ընկերությունը այժմ հանդիսանում է Հայաստանի դեղագործության ոլորտի լավագույն ավանդույթների ստեղծողն ու կրողը, հանդես է գալիս ազնիվ մրցակցության, մատակարարվող դեղերի անխտիր երաշխավորի և պատասխանատու գործընկերոջ ու բարեխիղճ հարկատուի դերում:

 

f t g m

Հ.Հ., Երևան, Մյասնիկյան փ 1/6
Հեռ.՝ (060) 75-99-99 , (098) 31-11-04,
(098) 31-11-05,
(098) 31-11-07
info@arpharm.am